Խնձորը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ

09-06-2014

Խնձորի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ կվերցետին հակաօքսիդանտ, որը, վիտամին С-ի հետ համադրված, խանգարում է ազատ ռադիկալներին վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Խնձորի պաշտպանական ուժի մեծ մասը պեկտինների շնորհիվ է: Հետազոտողները կարծում են, որ պեկտինը կարող է օգնել օրգանիզմից դուրս բերել այնպիսի վնասականր նյութեր, ինչպիսիք են արճիճը և մկնդեղը: Խնձորի մեջ առկա չլուծվող մանրաթելերը կանխարգելում են փորկապությունները և դուրս են բերում վնասակար նյութերն օրգանիզմից` դրանով իսկ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Խնձորի մեջ առկա խնձորաթթուն և գինեթթուն նպաստում են նորմալ մարսողությանը: Ինչպես արդեն նշվել է, մանրաթելերը կանխարգելում են փորկապությունը: Պեկտինը բուժում է նաև փորհարինքը: Սովորաբար խնձորը համարվում է հիանալի միջոց ստամոքսի խանգարումների դեմ:

Բացի այդ, խնձորն ամրացնում է իմունային համակարգը և նպաստում է օրգանիզմում շաքարի բաղադրության պահպանմանը: Խնձորի ամենալավ օգտագործման ձևը չեփածն է, սակայն ջերմային մշակումից հետո էլ այն պահպանում է իր սննդարար նյութերի մեծ մասը: Խնձորների մեծ մասը պատված են մողրամոմով, ուստի մաքրեք այն օգտագործելուց առաջ: Բայց դա չի նշանակում, որ խնձորն անհրաժեշտ է կեղևազրկել, քանզի վիտամինների մեծ մասը պարունակվում են հենց կեղևի մեջ:


Մեկնաբանություն(ներ) (1)

Hello! cheap cialis , cialis online , generic cialis , viagra generic , cheap viagra ,

06-06-2019 - generic_cialis

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04-06-2019

Dexorayq…
Dexorayq.docx …

կարդալ ավելին

07-08-2017

«Ոչնչացնենք հեպատիտը»…
«Վիրուսային հեպատիտները մեծ բեռ են համաշխարհային առողջապահության և տնտեսության վրա։ Հայաստանը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան մոտեցել…

կարդալ ավելին

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

  1. Մարդու մարմին ջերմաստիճանը տատանվում է 32-ից 43 աստիճան ցելսիուս: Իսկ ականջները միշտ 1.5-ից 2 աստիճան ավելի ցածր է մարնի ջերմաստիճանից:
  2. 24 ժամվա ընթացքում 1 լիտր թուք, 3 լիտր ստամոքսահյութ է արտադրվում:
  3. Միայնությունը ամենաահավորն է դառնում ժամը 20-ից 22:
  4. Մազերը և եղունգները ամենաինտենսիվ ձևով են աճում ժամը 16-ից 18-ը:
  5. Համը, լսողությունը և հոտառությունը ամենասրվածն են ժամը 17-ից 19...
  6. կարդալ ավելին